Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 
հյուրընկալելու համար․ Փաշինյան
19:37 - 23 մայիսի, 2025

Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար․ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X–ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես նաև ողջունում եմ 2028 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:

Նշենք, որ 2026թ–ին գագաթնաժողովը անցկացվելու է Երևանում, իսկ 2028–ին՝ Բաքվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել