Նիկոլ Փաշինյանի հետ չեն կարող տարաձայնություններ լինել. Դավիթ Տոնոյան |aysor.am|
07:35 - 18 սեպտեմբերի, 2019

Նիկոլ Փաշինյանի հետ չեն կարող տարաձայնություններ լինել. Դավիթ Տոնոյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին։

«Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում», - լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նախարարը։

Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան հնչեցրեց։

«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», - նշեց պաշտպանության նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իրեն հայտնի չէ նաև Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել