Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի
20:55 - 27 մայիսի, 2025

Մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի

Մայիսի 27-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց ` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: Այս մասին հայտնում են հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

«Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:

Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝

«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97 միավոր,

«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ  – 100 միավոր,

«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ  – 94 միավոր,

«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ  – 113 միավոր:

Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։

Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել