Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թեկնածու

ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թեկնածու

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ են ներկայացրել յոթ թեկնածու՝ 1. Էլմիրա Արսենյան2. Քնարիկ Առաքելյան3. Զառա Արամյան4. Իրինա Շախնազարյան5. Օֆելյա Ասատրյան6. Մարգարիտա Մինասյան7. Նունե Էլմասյան Մրցութային գործընթացին միայն կին թեկնածուների մասնակցության  հանգամանքը պայմանավորված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։ Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը կկայանա օգոստոսի 16–ին։ Մրցութային հանձնաժողովի կամզում են Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ),  Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։
13:30 - 12 օգոստոսի, 2024
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ
 |armenpress.am|

Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն կլինի այլ բովանդակություն. ՀՌՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն Հայաստանում կհեռարձակվի ռուսական այլ բովանդակության հաղորդում՝ մշակութային կամ գեղարվեստական:   Այս մասին ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ–ում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ռուսական ալիքներում հակահայկական քարոզի վերաբերյալ:  Նա նշեց, որ ռուսական հեռուստաալիքները հեռարձակվում են՝ համաձայն Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի: Հանձնաժողովի լիազորությունն այս առումով միայն մշտադիտարկման արդյունքում տեղեկանք կազմելն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ուղարկելն է: «Մենք դա պարբերական անում էինք, անում ենք արդեն 3.5 տարի: Ցավոք, մինչև վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում: Հիմա սկսեց դարձնել: Եվ նախարարությունը հիմա քայլեր է ձեռնարկում, աշխատում է ռուսական կողմի հետ: Եթե ես չեմ սխալվում, շուտով Վլադիմիր Սոլովյովի հաղորդման փոխարեն կլինի ինչ–որ ռուսական բովանդակություն՝ մշակութային կամ գեղարվեստական: Եվ մենք Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ»,–ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ միջկավառավարական պայմանագիրը չմշակված, հում է, շատ լծակներ չի տալիս հայկական կողմին: Բացի այդ՝ հանրային մուլտիպլեքսից բացի, կան նաև կաբելային ալիքներ, որտեղ այդ բովանդակությունն անխափան հեռարձակվում է: Ըստ հանձնաժողովի՝ «հակահայկական» եզրույթը հեղհեղուկ է, այն սուբյեկտիվ կատեգորիա է, իրավական նորմ չէ: Պետք է խոսել ՀՀ օրենսդրության խախտման դեպքերի մասին: «Նրանք ինչն են շատ ժամանակ խախտում. բռնության կոչեր են տարածում: Մենք պետք է դրանց վրա ուշադրություն դարձնենք, նրանք այդ բովանդակության առումով պետք է լինեն նույն կարգավորման տակ, ինչ հայկական ալիքներն են»,–ասաց Հակոբյանը: Ըստ նրա՝ պետք է վերանայվի համաձայնագիրը: «Իսկ հետագայում, երբ ունենանք Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, պետք է բացառվի օտար հեռարձակողների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում»,–նշեց ՀՌՀ նախագահը:
16:08 - 30 ապրիլի, 2024
Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ

Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր. ՀՌՀ

Փետրվարի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների, «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ», «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՌՀ-ից։ Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ հարցը նշվեց, որ Ընկերությունը Հանձնաժողով հաստատման է ներկայացրել Россия-К, Россия-24 և Romance Channel, Suspense տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումներ, կից` տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները:   Դիստրիբյուտորի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պայմանագրում նշված տեղեկատվության համաձայն՝ Россия-К, Россия-24 տեսալսողական ծրագրերի ոչ բացառիկ օգտագործման թույլտվության իրավունքը տրամադրվել է դիստրիբյուտորին կաբելային հեռարձակում (վերահաղորդում) իրականացնելու համար, որտեղ չի երևում, որ նշված տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու (վերավաճառելու) իրավունք է տրված Դիստրիբյուտորին։  Ավելին, պայմանագրում որոշ հատվածներ փակված են, մասնավորապես, «կողմերի իրավունքներ և պարտականություններ» բաժինը, ուստի Հանձնաժողովն արձանագրում է, որ 29․01․2024 թ․ ծանուցմամբ ներկայացված պայմանագիրը թերի է։ Համաձայն Romance Channel և Suspense տեսալսողական ծրագրերի վերաբերյալ դիստրիբյուտորի ներկայացրած ծանուցմանը կից համաձայնագրի՝ դիստրիբյուտորի և СЕНСОФ. МЕДИА ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով կողմերը համաձայնության են եկել փոփոխություն կատարել 18.07.2023 թ. կնքված պայմանագրի հավելվածում և ծրագրերի ցանկում լրացնել Romance Channel և Suspense տեսալսողական ծրագրերը։ Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ չեն հայտնաբերվել։ Այսպիսով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցումները՝ որոշեց մերժել ծանուցման հաստատումը Россия-К, Россия-24 տեսալսողական ծրագրերի մասով, իսկ Romance Channel և Suspense տեսալսողական ծրագրերի մասով՝ հաստատել։ Ներկայացնելով «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների խախտում։ Ըստ կազմված արձանագրության՝ «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» լսողական ծրագրի «Բարի երեկո, Երևան» հաղորդման ընթացքում հեռախոսազանգերի ընդունման արդյունքում հնչել են ազգային խտրականություն պարունակող արտահայտություններ։ Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, նշելով, որ «Ռադիո Ավրորա» ընկերությունը մտադրություն չի ունեցել վիրավորել ՀՀ-ում բնակվող հնդիկներին։ Հեռարձակողը գրությամբ հաստատել է, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ: Հանձնաժողովը հաշվի է առել, որ հեռարձակողը ընդունել է այն հանգամանքը, որ հաղորդավարները չպետք է տեղի տան էմոցիաներին, որոնք շատ անգամ ձևավորել են եթերի ընթացքը, և որ այդ մասին համապատասխան զրույց է տարվել հաղորդավարների հետ, նաև հայտնել է պատրաստակամություն այսուհետ ավելի ուշադիր և նրբանկատ լինելու եթերում, երբ խոսք կգնա ՀՀ-ում բնակվող այլ երկրի քաղաքացիների մասին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում: «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս, նշվեց, որ հեռարձակողի «ՖԱՍԹՍՊՈՐՏՍ» տեսալսողական ծրագրի 25․01․2024 թ․ եթերում հեռարձակված «Հաղթական ժամ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, որը սակայն չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։ Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ որոշեց «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ համաձայն 2023 թ. ապրիլի 4-ին հարուցված թիվ 11 վարչական վարույթի՝ Հանձնաժողովը, օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին էր հասցեագրել Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ պահանջելով Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը՝ պահանջվող տեղեկատվությամբ։ Սակայն ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չէր ներկայացրել կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Նշված արարքով ցանցային օպերատորի կողմից թույլ էր տրվել օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասի իրավախախտում։ Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, քննարկվող հարցի շրջանակներում ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ամբողջական ցանկը Հանձնաժողով չներկայացնելը, Հանձնաժողովի 2023 թ. մայիսի 11-ի թիվ 41-Ա որոշմամբ սահմանված տուգանքը չմուծելը, Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումը և ցանցային օպերատորի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով չներկայացնելը, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ ցանցային օպերատորը չունի գույք և դրամական միջոցներ Հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան գործելու համար, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։ Այսպիսով, ղեկավարվելով օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ընկերության լիցենզիայի գործողությունը մինչև 30 օր ժամկետով: Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը, բավարարել «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը և ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2019 թ. տրամադրված ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան: Հանձնաժողովը  բավարարել է «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը և հեղինակազորել ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:
19:19 - 19 փետրվարի, 2024
ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

aysor.am:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Aysor.am-ին հաստատեցին, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել: «Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել», - նշեցին նախարարությունից: «Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ Aysor.am-ին ասաց, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարիամ Մարգարյանն ասել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, սակայն իրենք պատրաստվում են առաջիկայում պարտքն ամբողջությամբ մարել: Նշենք, որ Armlur.am-ը գրել էր,որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։  
11:04 - 06 փետրվարի, 2024
Մոսկվայում հեռարձակվող մեզ համար անընդունելի բովանդակությունը այլևս ՀՀ-ում չի հեռարձակվի. Տիգրան Հակոբյան
 |news.am|

Մոսկվայում հեռարձակվող մեզ համար անընդունելի բովանդակությունը այլևս ՀՀ-ում չի հեռարձակվի. Տիգրան Հակոբյան |news.am|

news.am: Այն, ինչ թույլատրված է մեր հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Անդրադառնալով նրան, որ ՀՌՀ-ն դեկտեմբերին 30 օրով դադարեցրեց «Տոսպա» ընկերության լիցենզիայի գործունեությունը, որը հեռարձակում էր «Սպուտնիկ ռադիոն», Տիգրան Համոբյանն ասաց. «Մենք ձեւավորում ենք մեր Հայաստանը, իր տեղեկատվական օրակարգը՝ իր քննադատությամբ, իր լուսաբանմամբ, բայց Հայաստանը որպես սուվերեն պետություն չպետք է թույլ տա, որ մեկը՝ նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, ՀՀ ղեկավարությանը՝ անկախ նրանից, մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ: Երկրորդը, կար նաեւ օրենքի խախտում, բռնության կոչեր, սպառնալիքներ, բառամթերք, որը նույնիսկ մենք փորձեցինք որոշման մեջ շատ չծավալվել, որովհետեւ տհաճություն էր պատճառում: Տեսնելով դա, մենք վարույթ հարուցեցինք, եւ մեզ այլ բան չէր մնում, քան 30 օրով կասեցնել Սպուտնիկ ռադիոյի հաղորդումները, որը  հեռարձակում է «Տոսպա»  ռադիոընկերությունը: «Տոսպա» ընկերությունն իր հայտարարության մեջ նշեց, որ դատապարտում է այդ բովանդակությունը եւ մեր վարչական վարույթ բացելու հաջորդ օրը իր եթերից հանեց Տիգրան Քեոսայանի հետ հաղորդումը: Նաեւ ՌԴ-ից պատվիրակություն եկավ եւ մեր բանակցությունների արդյունքում նրանք նույնպես ափսոսանք արտահայտեցին նման բառամթերքի համար, ասացին, որ դա չի համապատասխանում իրենց խմբագրական քաղաքականությանը: Այսինքն բոլոր հիմքերը ստեղծեցին, եւ քանի որ խնդրահարույց հաղորդումը հանված էր,  մենք 30 օր հետո վերականգնեցինք Սպուտնիկ ռադիոյի  հաղորդումները եւ «Տոսպա»-ի վերահեռարձակման իրավունքը»,-ասաց նա: Տիգրան Հակոբյանը նաեւ հավելեց, որ դրանից հետո «Տոսպա»-ն դիմել է դատարան. «Իրենք գտնում են, որ այո, իրենք սխալ են թույլ տվել եւ դատապարտում են բովանդակությունը, սակայն նրանք համարում են, որ Հանձնաժողովի որոշումը ադեկվատ չէր,  ավելի կոշտ էր, քան արարքը: Մենք գտնում ենք, որ այդպես չի: Ես իրենց առաջարկեցի ընդամենը այդ հողորդումներում «հայ ժողովուրդ» արտահայտությունը փոխարինել «ռուս ժողովրդով», փոխարինել մեր ղեկավարի անունը իրենց ղեկավարի անունով եւ Հայաստանը՝ Ռուսաստանով, եւ նույն բովանդակությունը տարածել Մոսկվայում: Քանի՞ ժամ դրանից հետո կապրեր այդ հեռուստա կամ ռադիոընկերությունը: Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ «թեժ գծի» պես մի բան կսարքենք, կփորձենք ցանկացած օրենքի խախտում լինելու դեպքում խնդիրը արագ լուծել: Համոզված եմ, որ մոտ ապագայում նման բաներ չեն լինի, քանի որ ինձ հավաստիացրել են, որ իրենց խմբագրական քաղաքականության մեջ բավականին մեծ փոփոխություններ են մտցրել»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը՝ հավելելով, որ գուցե «Ստուտնիկ ռադիոն» հեռարձակի մեզ համար անընդունելի բովանդակություն, բայց դա չի հեռարձակվի Հայաստանի տարածքում:
15:17 - 30 հունվարի, 2024
«FreeNews»-ը շատ մեծ պարտքեր է կուտակել. ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի. ՀՌՀ նախագահ
 |news.am|

«FreeNews»-ը շատ մեծ պարտքեր է կուտակել. ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի. ՀՌՀ նախագահ |news.am|

news.am: Այո, մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: «Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են:  Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,- ասաց նա: Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում այստեղ մեղադրել հեռուստաընկերություններին. «Առիթ է ներկայացնել այն շատ տխուր պատկերը, որն այսօր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունների համար: Նույնիսկ «Արմենիան», որ ժամանցային էր, ուներ մեծ լսարան եւ բավականին մեծ գումարներ էր աշխատում,  շահույթ ուներ, նույնիսկ այդ հեռուստաընկերությունն այսօր աշխատում է վնասով: Վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները»,- նշեց ՀՌՀ նախագահը: Անդրադառնալով պատճառներին, Տիգրան Հակոբյանն ասաց. «Նախ, հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, դիտելիությունն ընկնում է եւ գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ: Մեր հաշվարկներով ամեն տարի 3-5 տոկոս հեռուստաընկերությունների դիտելիությունը ընկնում է: Ամբողջ աշխարհում մեխանիզմներ են գտել, որպեսզի հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները նորմալ շահույթով աշխատեն, մեզ մոտ գնաց լրիվ հակառակ: Մի քանի տարվա մեջ Հանրայինին տվեցին գովազդի իրավունք, որին հանձնաժողովը դեմ էր: Օրինակ, 2023-ին Հանրային հեռարձակողը գովազդեի միջոցով աշխատեց 700 մլն դրամ: Դա նշանակում է, որ այդ գումարի մեծ մասը գնաց այլ հեռուստաընկերություններից: Երկրորդը, 2022-ին ուժի մեջ մտավ շահումով խաղերի գովազդի արգելքը: Շատ ճիշտ էր, բայց մենք առաջարկում էինք, որ այդ արգելքը չգործի գոնե 1-2 տարի հեռուստաընկերությունների համար, որովհետեւ երբ հեռուստաընկերությունները ստանում էին իրենց լիցենզիաները, նրանք հաշվարկում էին, որ նաեւ այդտեղից  պետք է փող ստանան: Դրա հետեւանքով հեռուստաընկերությունները կորցրեցին եւս 800-900 մլն դրամ գումար»: Այս իրավիճակից դուրս գալու համար Տիգրան Հակոբյանը ելքեր առաջարկեց. «Ամբողջ աշխարհում հանրօգուտ հաղորդումներ նկարահանելու համար ստեղծվում են մասնավոր կամ պետական ֆոնդեր, որոնց միջոցով ֆինանսավորում են հեռուստաընկերություններին՝ մշակութային, կրթական, մանկական հաղորդումներ ստեղծելու համար: Օրինակ, աշխարհում շատ լավ մի մուլտսերիալ կա, մոտ 200 սերիա, որը երեխաների ունակությունները բարձրացնում են: Թող տան այդ գումարը, որակյալ հայերեն թարգմանեն եւ հեռուստաընկերությունները կարողանան օգտվել այդ գումարներից»:
14:48 - 30 հունվարի, 2024
«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց
 |aravot.am|

«ՀՌՀ-ն 64 վարույթ է հարուցել, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում»․ Տիգրան Հակոբյանը դժգոհեց |aravot.am|

aravot.am: «2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր վերահսկողության տակ են եղել 28 հեռուստաընկերություններ։ Դրանք եւ մայրաքաղաքային ծածկույթի հեռուստաընկերություններն են, եւ մարզային, եւ ռուսական երեք հեռուստաալիքը։ Մենք անցյալ տարի արդեն բոլոր 10 մարզերում ունեինք սեփական հեռուստաընկերություններ։ 2019 թվականին մեզ մոտ գործում էր 6 մարզային հեռուստաընկերություն, հիմա գործում են 10-ը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում գործում է 35 ռադիոկայան։ Եթե մինչեւ 2020 թվականը մարզային ռադիոկայաններ էին գործում միայն Գյումրիում ու Վանաձորում, այսօր գրեթե բոլոր մարզերում դրանք կան։ «Շատ կարեւորում ենք, որ հատկապես սահմանամերձ մարզերում, օրինակ, Տավուշում ու Սյունիքում արդեն գործում են տեղական ռադիոընկերություններ»,- ասաց նա։ Ըստ Տիգրան Հակոբյանի՝ մշտադիտարկման արդյունքում 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը հանձնաժողովի նախաձեռնությամբ։ «Ասեմ, որ ամբողջ աշխարհում հակառակ պատկերն է, վարույթների մեծ մասը հարուցվում է հանրության, քաղաքական ուժերի, ֆիզիկական անձանց բողոքների հիման վրա։ Մեզ մոտ, ցավոք, բացի մեզանից, վիճակը ոչ ոքի չի հետաքրքրում։ Եվ թերությունների մասին միայն ահազանգում են կամ մամուլում, կամ սոցիալական ցանցերում՝ չդիմելով կարգավորող մարմին։ 2023 թվականին հարուցվել է 64 վարչական վարույթ, իսկ 2013-2018 թվականներին, այսինքն՝ վեց տարվա ընթացքում հարուցվել էր ընդամենը 13 վարույթ։ Համեմատության համար նշեմ, որ 2019-2023 թվականներին հարուցվել է 232 վարույթ։ Եվ այստեղ է, որ շատ ժամանակ մեզ մեղադրում են, որ շատ կոշտ ենք մոտենում հեռուստաընկերությունների գործունեությանը։ Այնինչ, այդպես չէ, որովհետեւ վարչական վարույթներ բացվում են տասնյակ ուղղություններով, օրինակ, Գովազդի մասին, Լեզվի մասին օրենքները խախտելու համար, շատ են հարուցվում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու դեպքերով։ Եթե մենք կողքից հանում ենք տեղեկատվական աղմուկը, ապա հեռուստա եւ ռադիո ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ»,- ասաց Տիգրան Հակոբյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:53 - 30 հունվարի, 2024
ՀՌՀ-ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը |armeniasputnik.am|

ՀՌՀ-ն չեղարկեց արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հունվարի 25–ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ–ն միաձայն կողմ քվեարկեց, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։ «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ ՀՌՀ-ն գտնում է, որ այն մինիմալ պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։ Հակոբյանն ընդգծեց, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։ «Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»–ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,- նշեց նա։ Հիշեցնենք` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիառադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։ ՀՌՀ–ի որոշման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է, որտեղ հեղինակն իբր հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։
14:04 - 23 հունվարի, 2024
«Տոսպա» ռադիոընկերությունը  չի հեռարձակի այն հաղորդումները, որոնցում ՀՌՀ-ն խախտումներ էր արձանագրել

«Տոսպա» ռադիոընկերությունը չի հեռարձակի այն հաղորդումները, որոնցում ՀՌՀ-ն խախտումներ էր արձանագրել

Радио Sputnik ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Радио Sputnik–ի խմբագրական քաղաքականությանը»։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Հեռուստաընկերության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ընդգծելով, որ Радио Sputnik-ի խմբագրի նամակի առիթը ՀՌՀ-ի 2023-ի դեկտեմբերի 20-ի որոշումն էր, որով հանձնաժողովը վարչական վարույթներ հարուցեց և 30 օրով կասեցրեց Երևանում «Սպուտնիկ Արմենիա»-ի 106.0 հաճախականությամբ վերահեռարձակվող «Տոսպա» ընկերության լիցենզիան։ ՀՌՀ-ի որոշման հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ ըստ ՀՌՀ եզրակացության՝ օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող և հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը: Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված և հավաստի աղբյուրների վրա։ Радио Sputnik–ի գլխավոր խմբագիրն իր հայտարարությունում ասել է, որ իրենց առաքելությունն է արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ «որպես ուժեղ և բարեկամ պետության արդար կերպարը, որն ունի բարի մտադրություններ»։ Նրա կարծիքով՝ դա հատկապես կարևոր է ՌԴ-ում ապրող հայերի համար, «որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա»։ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան այդ մեդիան հեռարձակելու լիցենզիա ստացած «Տոսպա» ռադիոընկերությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ ձեռնարկել է քայլեր վարչական վարույթներում նշված խնդիրներն անմիջապես շտկելու համար: Օրինակ, «Ուրբաթ Տիգրան Քեոսոյանի հետ» և «Աբովյան թայմ» հաղորդումներն այլևս եթերում չեն լինի։ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրությունը չի կիսում և դատապարտում է «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները և ափսոսում է ՀՌՀ կողմից նման խիստ որոշումների համար»,- ասված է հայտարարությունում: Радио Sputnik–ի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած և ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությունը։ ՀՌՀ-ն հեռարձակողների ազատությունն ու անկախությունը երաշխավորող կառույց է, որն ուղղորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով և ժողովրդավարության սկզբունքներով ու նպատակ ունի ոչ թե տհաճ միջադեպեր ստեղծել, այլ պաշտպանել անաչառ, բազմազան, ոչ կողմնակալ ու զերծ քարոզչական ուղղվածությունից մեդիա բովանդակության ներկայությունը մեր տեղեկատվական տիրույթում։
17:40 - 18 հունվարի, 2024
ՀՌՀ նախագահը ընդունել է «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը

ՀՌՀ նախագահը ընդունել է «Радио Sputnik» ընկերության պատվիրակությանը

Հունվարի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդունեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, «Радио Sputnik» ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ Նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկուն և «Радио Sputnik»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդարենկոյին, վերջիններիս խնդրանքով: Ողջունելով նրանց այցը Հայաստան, Հանձնաժողովի նախագահը կարևորեց միջազգային համագործակցությունը, այդ թվում դաշնակցային Ռուսաստանի, լրատվամիջոցների հետ: Հանդիպման առիթ էր Հանձնաժողովի որոշումը՝ 30 օրով կասեցնելու «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը: Տ. Հակոբյանն ընդգծեց, որ այդ որոշումը փաստարկված է և իրավական առումով անխոցելի` շեշտելով անթույլատրելիությունը ՀՀ տարածքում սփռելու «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարը, որը լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ: Հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ ՀՀ կարգավորող մարմնի կայացրած որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: Նա փոխանցեց ռուսաստանցի գործընկերներին Հանձնաժողովի տեսակետը, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել: Կ. Վիշինսկին շնորհակալություն հայտնեց ընդունելության և անկեղծ զրույցի համար և ներկայացրեց հանդիպման համատեքստում իրենց մոտեցումները։ Նա կարևորեց, որ կարգավորող մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, և հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:
17:26 - 05 հունվարի, 2024
ՀՌՀ-ն լրացուցիչ պարզաբանում է տարածել «Ռադիո Տոսպա» ՓԲԸ հեռարձակման լիցենզիան 30 օրով կասեցնելու որոշման վերաբերյալ

ՀՌՀ-ն լրացուցիչ պարզաբանում է տարածել «Ռադիո Տոսպա» ՓԲԸ հեռարձակման լիցենզիան 30 օրով կասեցնելու որոշման վերաբերյալ

«Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լրացուցիչ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ, որում ափսոսանք է հայտնում կարգավորող մարմնի կայացրած վճռի վերաբերյալ, քանի որ սահմանափակվում է «հայ ունկնդրի՝ իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: Դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։ Դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում լրացուցիչ պարզաբանում ներկայացնել ՀՌՀ-ի որոշման վերաբերյալ։ Այս տարվա դեկտեմբերի 20-ի N111-Ա (https://tvradio.am/wp-content/uploads/2023/12/111-23.pdf) որոշմամբ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լիցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները  ՀՌՀ-ի գործառույթներից դուրս են, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի): 2017 թվականին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստանալով՝ «Ռադիո Տոսպա»-ն պարտավորվել է խստորեն պահպանել ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այնպես էլ լիցենզիայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների» մեկնաբանության հետ: Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում Հանձնաժողովն ապահովել և ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու  բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական ​​լրատվամիջոցը: Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։ Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին  «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել էր նիստ, որի շրջանակում «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթներ: Ըստ կազմված արձանագրության՝ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է» անդրադարձել ՀՀ-ին ու ժողովրդին: 
17:02 - 25 դեկտեմբերի, 2023
ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը |tert.am|

ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը |tert.am|

tert.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։ «Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխադարձ հարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։   Դեսպանությունը ևս մի հանգամանքի է ուշադրություն հրավիրում․ Հայաստանում ռուսական ԶԼՄ-ների մասնաճյուղի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 14-ին՝ ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից ընդամենը մեկ շաբաթ անց։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։ Հիշեցնենք, որ  ՀՌՀ-ի երեկվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։
14:25 - 21 դեկտեմբերի, 2023
«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվեց 30 օրով

«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցվեց 30 օրով

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը (երկու վարչական վարույթ)։ Այս մասին հաղորդում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող ««Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում Օրենքի՝ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ: Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները: Ըստ կազմված արձանագրության՝ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում: Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվեց, որ Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ: Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել«Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
18:12 - 20 դեկտեմբերի, 2023
Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Սերգեյ Մարաբյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր, Հասմիկ Հակոբյանն ու Նունե Հախվերդյանը՝ ՀՌՀ անդամներ․ ԱԺ նիստը շարունակվում է

Շարունակվում է Ագզային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում քննարկվում է 2024թ․ պետական բյուջեի հարցը, այն ներկայացնում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Մինչ այդ, սակայն, ներկայացվեցին երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները, որոնց մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը՝ երկուսն էլ 68 կողմ, 1 դեմ ձայներով։ Ընտրված երկու անդամներն էլ ԱԺ նիստի ընթացքում երդվեցին։ Նունե Հախվերդյանը   Հասմիկ Հակոբյանը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը՝ 69 կողմ ձայնով։ Հակոբ Միհրանյանը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը՝ 68 կողմ ձայնով։ Սերգեյ Մարաբյանը
10:27 - 06 դեկտեմբերի, 2023
ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը
 |1lurer.am|

ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Հակոբյանի թեկնածությունը: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի  թափուր պաշտոնում: Հակոբյանի թեկնածությունը քննարկվել է նաև հանձնաժողովում»,- թեկնածուին ներկայացնելիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը: Հակոբյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, զբաղվել հետազոտական աշխատանքներով, հրապարակել 50-ից ավելի գիտական և գրախոսական հոդվածներ: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2012-ից «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիրն է: «Վստահ եմ, որ տիկին Հակոբյանը բարեխղճորեն կկատարի իր աշխատանքը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, կոչ եմ անում ԱԺ բոլոր խմբակցություններին՝ կողմ քվեարկել տիկին Հակոբյանի թեկնածությանը»,- նշեց Ղազարյանը:
14:19 - 05 դեկտեմբերի, 2023