Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին |armenpress.am|
17:00 - 29 մայիսի, 2025

Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը որոշել է Թոքաբանության ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին: Արդյունքում հնարավոր կլինի ունենալ՝ վարչական և լոգիստիկ գործընթացների կենտրոնացում, որը կնպաստի  բուժման արդյունավետություն բարձրացմանը:

Ռեսուրսրները կօգտագործվեն ավելի խելամիտ` խուսափելով կրկնակի ծախսերից։ Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը կկրճատի գործառնական ծախսերը, համատեղելով վարչական գործառույթները, բժշկական սարքավորումների և մարդկային ռեսուրսների համատեղ օգտագործումը։ 

Միավորված կենտրոնը կարող է ապահովել համալիր խնամք մեկ վայրում, ինչը կհեշտացնի բուժման կազմակերպումը և կբարելավի արդյունքները։ Կբարելավվի ախտորոշման, բուժումն ու վերահսկումը՝ լաբորատորիաների, հետազոտությունների և կլինիկական փորձառությունների միավորումը կարող են նպաստել  վարակների վաղ հայտնաբերմանը և հետագա բուժման կազմակերպմանը:

Բժշկական անձնակազմը կարող է անցնել վերապատրաստում և տուբերկուլոզի, և այլ վարակիչ հիվանդությունների գծով, ինչը կբարձրացնի անձնակազմի ճկունությունը տարբեր վարակներին և առողջապահական խնդիրներին արձագանքելու համար։

Հնարավորություն կստեղծվի լայնածավալ հետազոտություններ իրականացնելու համար` կապված շնչառական վարակների, համավարակների և հակամանրէային կայունության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել