Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն
 |armenpress.am|
15:54 - 31 մայիսի, 2025

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է: 

Գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը վաստակեց 14.799 միավոր ու գրավեց առաջին տեղը: 

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին:

Ավելի վաղ` Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներից Համլետ Մանուկյանը դարձել էր ԵԱ-ի ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել