azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի և կորոշի՝ նպատակահարմար համարում է քննարկել Հայաստանում մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը, փոխանցեց հանձնաժողովը ղեկավարող արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստը նեխատեսվում է իրականացնել առաջիկա 10-ից 15 օրվա ընթացքում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին, ապա խորհուրդը և հանձնաժողովը կորոշեն նպատակահարմար համարում է քննարկել այդ հարցը, թե միանգամից կլինի ընդհանրական պատասխան», - ասաց Մելքումյանը։
Մի քանի օրից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում արգելված մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսեց մեկ շաբաթ առաջ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված գրությամբ՝ առաջարկելով պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։
comment.count (0)