ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից» ,- նշված է որոշման մեջ։
Արամ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թ. հունվարի 9-ին։
comment.count (0)