Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին
18:56 - 03 հունիսի, 2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանից ժամանած Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Մելկիտ Հունա-Կաթոլիկ Եկեղեցու Լիբանանի և Զահլե և Ֆուրզոլի թեմի առաջնորդ Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմին, Անտիոքի և Համայն Արեւելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Լիբանանի, Զահլեի և Բաալբեքի թեմի առաջնորդ Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին` ուղեկցությամբ «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

«Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով Քույր Եկեղեցիների հետ առկա փոխհարաբերություններին։

Իրենց հերթին Իբրահիմ եպիսկոպոս Իբրահիմը և Միտրոպոլիտ Անտուան Էլ Սուրիին շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար` իրենց զորակցությունն ու աղոթակցությունը բերելով Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին»,–ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել