Իլոն Մասկը Թրամփի խոշոր օրինագիծն անվանել է «գարշելի»
 |1lurer.am|
12:16 - 04 հունիսի, 2025

Իլոն Մասկը Թրամփի խոշոր օրինագիծն անվանել է «գարշելի» |1lurer.am|

1lurer.am: Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, որը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար ծախսել է ավելի քան 250 միլիոն դոլար, ոչ պաշտոնապես ղեկավարել է Սպիտակ տան կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE) և զբաղվել է բյուջետային ծախսերի կրճատմամբ, Թրամփի հարկերի և հատկացումների վերաբերյալ «Մի մեծ գեղեցիկ օրենքը» անվանել է «գարշելի»։

«Կներեք, բայց այլևս չեմ կարող դիմանալ։ Այս հսկայական, աղաղակող օրինագիծը գարշելի է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին»,- գրել է Մասկը իր X սոցիալական ցանցում։

Միլիարդատերը վստահ է, որ այդ օրենքը կավելացնի Միացյալ Նահանգների առանց այն էլ հսկայական բյուջեի պակասուրդը մինչև 2,5 տրիլիոն դոլար և հսկայական պարտքի մեծ բեռ կդնի ԱՄՆ քաղաքացիների ուսերին:

Դոնալդ Թրամփը դեռևս չի արձագանքել Մասկի նոր հայտարարությանը։

Օրինագիծը, որը Թրամփը և Սպիտակ տունն անվանում են «մի մեծ գեղեցիկ օրենք», մայիսին ընդունել է Ներկայացուցիչների պալատը, հունիսին այն պետք է հաստատվի Սենատում։

Թրամփը և հանրապետական ​​​​օրենսդիրները նախատեսում են օրինագիծն ընդունել մինչև ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել