Մասկը հեռանում է պետական պաշտոնից
 |tert.am|
09:49 - 29 մայիսի, 2025

Մասկը հեռանում է պետական պաշտոնից |tert.am|

tert.am: Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը X-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ​​ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է: Այն պայքարում է անարդյունավետ ծախսերի դեմ:

«Իմ պաշտոնավարման ժամկետը, որպես հատուկ պետական ​​ծառայող, մոտենում է ավարտին: Շնորհակալություն նախագահին ոչ արդյուանվետ ծախսերի դեմ պայքարելու հնարավորության համար»,- գրել է Մասկը:

Նա հավելել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) առաքելությունը «միայն կուժեղանա»:

Ապրիլի 22-ին ձեռնարկատերը հայտարարել էր, որ մտադիր է զգալիորեն կրճատել DOGE-ում աշխատելու համար հատկացված ժամանակը և կենտրոնանալ իր Tesla ընկերության վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել