SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է օդում |armenpress.am|
09:53 - 07 մարտի, 2025

SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է օդում |armenpress.am|

armenpress.am: Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի արձակումը՝ Super Heavy կրող հրթիռով, ստեղծված դեպի Լուսին օդաչուով թռիչքներ իրականացնելու համար, ավարտվել է անհաջողությամբ։ Այս մասին հայտնում է տիեզերանավը մշակող SpaceX ընկերությունը։

Մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց տիեզերանավի հետ կապը կորել է, տվյալների ստացումն ընդհատվել է։ Շարժիչի խափանման պատճառով տիեզերանավը սկսել է կորցնել բարձրությունը։

Super Heavy կրող հրթիռը տիեզերանավից անջատվելուց հետո հաջողությամբ հետ է իջել մեկնարկային կայան, որտեղ Mechazilla համակարգի մանիպուլյատոր-ձեռքերը բռնել են այն:

Մեկնարկը տեղի է ունեցել մարտի 6-ին, տեղական ժամանակով 18:34-ին (Երևանի ժամանակով մարտի 7-ին, ժամը 02:34-ին) SpaceX-ի Starbase արձակման հարթակից, որը գտնվում է Տեխասի հարավ-արևելքում։

Նախորդ արձակումը, որն իրականացվել էր հունվարի 17-ին, նույնպես անհաջողությամբ էր ավարտվել։ Հրթիռի երկրորդ աստիճանը չէր կարողացել դուրս գալ ուղեծիր։ Starship-ը պայթել էր կրող հրթիռից անջատվելուց հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել