Իլոն Մասկ

Երբեմնի դաշնակիցներ Թրամփի և Մասկի միջև լարվածությունը վերածվեց իսկական պատերազմի  |azatutyun.am|

Երբեմնի դաշնակիցներ Թրամփի և Մասկի միջև լարվածությունը վերածվեց իսկական պատերազմի |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի և ամենահարուստ մարդու միջև իսկական պատերազմ է ընթանում: Դոնալդ Թրամփի և նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի հակասություններն այնքան են սրվել, որ նրանք բացահայտ քննադատում են իրար, երեսով տալիս, Մասկն էլ ակնարկում է, որ նախագահը պետք է հրաժարական տա: Ամեն ինչ սկսվեց, երբ Մասկը, որը վերջերս է թողել կառավարության արդյունավետությունը վերահսկող դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, օրեր առաջ սկսեց քննադատել հարկերի ու ծախսերի մասին օրինագիծը և նույնիսկ այն «նողկալի» անվանեց: Նա պնդում է, որ օրինագիծն էապես կմեծացնի բյուջեի դեֆիցիտը և հավելյալ բեռ կդառնա հարկատուների ուսերին: Լարվածությունն է՛լ ավելի սրվեց, երբ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, թե «շատ հիասթափված է» Մասկից՝ ակնարկելով, որ դա կարող է լինել իրենց «հիանալի հարաբերությունների» վերջը։ Նախագահն ընդգծեց, որ Մասկը շատ լավ տեղյակ էր օրինագծին և դեմ չէր, սակայն սկսեց խնդիրներ տեսնել, երբ իմացավ, որ կրճատվում են էլեկտրական մեքենաներ արտադրողներին տրվող պետական արտոնությունները, ինչը կազդի նաև իր ընկերության՝ Tesla-ի վրա: «Իլոնը շատ լավ տեղյակ էր այս մանրամասներին, շատ ավելի լավ, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը ... Նա որևէ խնդիր չուներ դրա հետ։ Հանկարծ խնդիր ունեցավ., - հայտարարեց Թրամփը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:54 - 06 հունիսի, 2025
Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ |tert.am|

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ |tert.am|

tert.am: Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հակամարտությունն ավելի է թեժանում:  Կողմերը այսօր մի քանի անգամ միմյանց վիրավորող և լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ են արել:  Թրամփի գրառումներին ի պատասխան՝ Իլոն Մասկը ԱՄՆ նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ:   «Միացյալ Նահանգների նախագահը ներգրավված է Էպշտեյնի գործերի մեջ. դա է իրական պատճառը, որ դրանք չեն հրապարակվել», - գրել է նա: Էպշտեյնի գործը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թթ. կեսերին: Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, ինչպես նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում՝ 14-ամյա երեխաների թրաֆիքինգի և նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ Էփշտեյնին սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում։ 2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել իր բանտախցում։ Ամերիկացիների շրջանում տարածված տեսություն կա, որ նա քաղաքական գործիչներին, գործարարներին, արվեստագետներին աղջիկներ է մատակարարել, այդ թվում՝ անչափահասների։
10:00 - 06 հունիսի, 2025
Իլոն Մասկը Թրամփի խոշոր օրինագիծն անվանել է «գարշելի»
 |1lurer.am|

Իլոն Մասկը Թրամփի խոշոր օրինագիծն անվանել է «գարշելի» |1lurer.am|

1lurer.am: Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, որը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար ծախսել է ավելի քան 250 միլիոն դոլար, ոչ պաշտոնապես ղեկավարել է Սպիտակ տան կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE) և զբաղվել է բյուջետային ծախսերի կրճատմամբ, Թրամփի հարկերի և հատկացումների վերաբերյալ «Մի մեծ գեղեցիկ օրենքը» անվանել է «գարշելի»։ «Կներեք, բայց այլևս չեմ կարող դիմանալ։ Այս հսկայական, աղաղակող օրինագիծը գարշելի է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին»,- գրել է Մասկը իր X սոցիալական ցանցում։ Միլիարդատերը վստահ է, որ այդ օրենքը կավելացնի Միացյալ Նահանգների առանց այն էլ հսկայական բյուջեի պակասուրդը մինչև 2,5 տրիլիոն դոլար և հսկայական պարտքի մեծ բեռ կդնի ԱՄՆ քաղաքացիների ուսերին: Դոնալդ Թրամփը դեռևս չի արձագանքել Մասկի նոր հայտարարությանը։ Օրինագիծը, որը Թրամփը և Սպիտակ տունն անվանում են «մի մեծ գեղեցիկ օրենք», մայիսին ընդունել է Ներկայացուցիչների պալատը, հունիսին այն պետք է հաստատվի Սենատում։ Թրամփը և հանրապետական ​​​​օրենսդիրները նախատեսում են օրինագիծն ընդունել մինչև ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ը:
12:16 - 04 հունիսի, 2025
Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ
 |1lurer.am|

Մասկի մատուցած ծառայությունն ԱՄՆ-ին աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, գործարար Իլոն Մասկը լքել է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր Դոնալդ Թրամփի վարչակազմում: Պետական ծառայության շրջանակում նրա հիմնական խնդիրն է եղել կառավարության արդյունավետության բարձրացումը՝ կրճատելով կառավարության ծախսերը և պաշտոնյաների թիվը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 130 օրով:  Թրամփը Մասկի մասնակցությամբ մամուլի ասուլիս է հրավիրել, գործարարին հանձնել Սպիտակ տան խորհրդանշական ոսկե բանալին: Մասկը հայտարարել է, որ չի խզում կապերը ԱՄՆ նոր վարչակազմի հետ և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կտրամադրի նախագահին: Նրա խոսքով՝ արդյունավետության դեպարտամենտը կշարունակի գործունեությունը: Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր վարչակազմում Մասկի աշխատանքը՝ շեշտելով, որ նա աշխարհի ամենահզոր բիզնես առաջնորդներից և նորարարներից մեկն է: «Ամերիկային Իլոն Մասկի մատուցած ծառայությունն աննախադեպ է ժամանակակից պատմության մեջ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
13:16 - 31 մայիսի, 2025
ԱՄՆ-ում դատարանը վճռել է, որ USAID-ի փակումը, հավանաբար, հակասահմանադրական որոշում է
 |tert.am|

ԱՄՆ-ում դատարանը վճռել է, որ USAID-ի փակումը, հավանաբար, հակասահմանադրական որոշում է |tert.am|

tert.am: Միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փակումը, հավանաբար, Սահմանադրության խախտում է, երեքշաբթի վճռել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը: Այս մասին գրում է apnews.com-ը: Վճիռն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է վերականգնել էլեկտրոնային փոստի և համակարգչի հասանելիությունը USAID-ի բոլոր աշխատակիցներին, ներառյալ վարչական արձակուրդի մեջ գտնվողներին: Դատավորը Թեոդոր Չուանգը նշել է, որ գործող վարչակազմը հավանաբար ԱՄՆ Սահմանադրության մի քանի դրույթներ է խախտել, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Հիշեցնենք, որ Թրամփն իշխանության գալուց հետո, պետական ծախսերը կրճատելու նպատակով փակել է USAID-ի ծրագրերի ճնշող մեծամասնությունը:
11:26 - 19 մարտի, 2025
SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է օդում |armenpress.am|

SpaceX ընկերության Starship տիեզերանավը պայթել է օդում |armenpress.am|

armenpress.am: Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի արձակումը՝ Super Heavy կրող հրթիռով, ստեղծված դեպի Լուսին օդաչուով թռիչքներ իրականացնելու համար, ավարտվել է անհաջողությամբ։ Այս մասին հայտնում է տիեզերանավը մշակող SpaceX ընկերությունը։ Մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց տիեզերանավի հետ կապը կորել է, տվյալների ստացումն ընդհատվել է։ Շարժիչի խափանման պատճառով տիեզերանավը սկսել է կորցնել բարձրությունը։ Super Heavy կրող հրթիռը տիեզերանավից անջատվելուց հետո հաջողությամբ հետ է իջել մեկնարկային կայան, որտեղ Mechazilla համակարգի մանիպուլյատոր-ձեռքերը բռնել են այն: Մեկնարկը տեղի է ունեցել մարտի 6-ին, տեղական ժամանակով 18:34-ին (Երևանի ժամանակով մարտի 7-ին, ժամը 02:34-ին) SpaceX-ի Starbase արձակման հարթակից, որը գտնվում է Տեխասի հարավ-արևելքում։ Նախորդ արձակումը, որն իրականացվել էր հունվարի 17-ին, նույնպես անհաջողությամբ էր ավարտվել։ Հրթիռի երկրորդ աստիճանը չէր կարողացել դուրս գալ ուղեծիր։ Starship-ը պայթել էր կրող հրթիռից անջատվելուց հետո։
09:53 - 07 մարտի, 2025
Իլոն Մասկի ղեկավարած գերատեսչության ավելի քան 20 պետական ​​ծառայող հրաժարական է տվել |news.am|

Իլոն Մասկի ղեկավարած գերատեսչության ավելի քան 20 պետական ​​ծառայող հրաժարական է տվել |news.am|

news.am: Ավելի քան 20 պետական ծառայողներ երեքշաբթի հրաժարական են տվել միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտից (DOGE), հայտնում է Associated Press-ը։ Նրանք իրենց հրաժարականը բացատրել են նրանով, որ մերժել են իրենց տեխնիկական փորձն օգտագործել «կառավարական կարևոր ծառայությունների ապամոնտաժման համար»: DOGE-ի պաշտոնյաները զգուշացրել են նա, նրանցից շատերը, որոնց վարձել է Մասկը՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներքո դաշնային կառավարության կրճատմանն օգնելու նպատակով՝ քաղաքական գաղափարախոսներ են, որոնք չունեն հմտություններ և  առաջադրանքն իրականացնելու փորձ: Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո DOGE-ն սկսեց ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը: Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։
10:20 - 26 փետրվարի, 2025
«Բյուրոկրատիան կրճատել, ժողովրդավարությունը վերականգնել»․Թրամփն ու Մասկը համատեղ հարցազրույց են տվել Fox News-ին |azatutyun.am|

«Բյուրոկրատիան կրճատել, ժողովրդավարությունը վերականգնել»․Թրամփն ու Մասկը համատեղ հարցազրույց են տվել Fox News-ին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կառավարության արդյունավետության նախարարության (Department of Government Efficienc - DOGE) ղեկավար Իլոն Մասկը համատեղ հարցազրույց են տվել Fox News-ին։ Գրեթե մեկ ժամ տևած հարցազրույցի մեծ մասը նվիրված էր Մասկի ղեկավարած դեպարտամենտի աշխատանքին, որի նպատակն, ինչպես Մասկն է ասել, «բյուրոկրատիան կրճատելն ու ժողովրդավարությունը վերականգնելն է»։ Fox News-ի հաղորդավար Շոն Հաննիտին հարցազրույցը սկսել է նախ ներկայացնելով Իլոն Մասկին, ով երկրին և աշխարհին հայտնի է որպես ամենահաջողակ ձեռնարկատերերից մեկը, որպես նախագահ Թրամփի ամենամոտ խորհրդական և մի վարչության ղեկավար, որ խորհուրդներ է տալիս Թրամփին կառավարության ապարատի կրճատման և բարելավման համար: Մասկը հստակեցրել է՝ «նախագահին տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերող օգնականն» է և որ իր գլխավորած գերատեսչությունը փորձում է «ապահովել նախագահի հրամանների կատարումը»։ Թրամփն էլ ասել է, որ հանձինս Իլոն Մասկի, որպես օգնականի ստացել է «ամենախելացի մարդուն», ում խումբն ի վիճակի է կատարել իր առաջադրած խնդիրները՝ բացահայտել և նվազեցնել կառավարական ապարատի չարդարացված ծախսերը։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Մասկի ղեկավարած դեպարտամենտը կգտնի հարյուր միլիարդավոր դոլարների ֆինանսական չարաշահումներ հայտնաբերել: Թրամփի գնահատմամբ, ընդհանուր խնայողությունները, որոնք կարելի է ձեռք բերել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի միջոցով, կարող է հասնել շուրջ տրիլիոն դոլարի:
09:58 - 19 փետրվարի, 2025
Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը |armenpress.am|

Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը |armenpress.am|

armenpress.am: Միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) թիրախում է հայտնվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID)։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատակիցներին կարգադրել են երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, չներկայանալ աշխատանքի։ Այս մասին հաղորդում է Fox5 պարբերականը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված ծանուցումը։ ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում շուրջ 600 աշխատակից զրկվել է գործակալության համակարգչային համակարգերի հասանելիությունից։  Ավելի վաղ ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել էր վարչական արձակուրդի։ Նրանք հրաժարվել էին գաղտնի փաստաթղթեր տրամադրել DOGE-ի աշխատակիցներին։ Ի վերջո, ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության աշխատակիցներին հաջողվել էր որոշ գաղտնի տեղեկատվության, այդ թվում՝ հետախուզական զեկույցների հասանելիություն ստանալ։ Իլոն Մասկը փետրվարի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շուրջ վեց տասնամյակ գործող ԱՄՆ ՄԶԳ-ի մասին, և որ նախագահը համաձայնել է, որ այն պետք է փակել։ Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի բյուջե: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տնօրինում են «ցնորված արմատականներ»։ 
17:35 - 03 փետրվարի, 2025
Թրամփը համաձայնել է, որ USAID-ը պետք է փակել. Մասկ
 |tert.am|

Թրամփը համաձայնել է, որ USAID-ը պետք է փակել. Մասկ |tert.am|

tert.am: Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»: Այս մասին գրում է CNN-ը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում գործակալության ապագայի շուրջ տարբեր շահարկումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ դրա ֆինանսավորումը սառեցվել է, տասնյակ աշխատակիցներ արձակուրդ են ուղարկվել: «Ինչ վերաբերում է ԱՄՆ ՄԶԳ-ի հարցին, ես մանրամասն ներկայացրել եմ (նախագահին), և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն», - ասել է Մասկը երկուշաբթի վաղ առավոտյան X Spaces-ի հետ զրույցում: Մասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր  դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում:CNN-ը դիմել է Սպիտակ տանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեկնաբանությունների համար: Կիրակի երեկոյան, նախքան Մասկի հայտարարությունը, երբ Թրամփին հարցրել էին ԱՄՆ ՄԶԳ-ի ապագայի վերաբերյալ, նա լրագրողներին ասել էր. «Այն ղեկավարվում է մի խումբ արմատական ​​խելագարների կողմից, և մենք նրանց դուրս ենք հանում, իսկ հետո որոշում կկայացնենք դրա ապագայի վերաբերյալ»: USAID-ը ստեղծվել է 1961 թվականին նախագահ Ջոն Քենեդու վարչակազմի օրոք. այն ԱՄՆ կառավարության մարդասիրական թևն է: Այն տարեկան միլիարդավոր դոլարներ է տրամադրում ամբողջ աշխարհում՝ փորձելով պայքարել աղքատության, սովի դեմ, աջակցել տարբեր հիվանդությունների բուժմանն ու բնական աղետների հետևանքների վերացմանը: Այն նաև նպաստում է ժողովրդավարության կայացմանն ու զարգացմանը՝ աջակցելով ոչ կառավարական կազմակերպություններին, անկախ լրատվամիջոցներին և սոցիալական նախաձեռնություններին: Գործակալությունն ԱՄՆ-ի հիմնական փափուկ ուժի գործիքն է՝ խթանելու հարաբերություններն ամբողջ աշխարհում տարբեր համայնքների հետ:
15:05 - 03 փետրվարի, 2025
Մասկը USAID-ը անվանել է հանցավոր կազմակերպություն
 |news.am|

Մասկը USAID-ը անվանել է հանցավոր կազմակերպություն |news.am|

news.am: ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։ «USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը: Ավելի վաղ Associated Press-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ USAID անվտանգության ծառայության երկու ղեկավարներ DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով ուղարկվել են վարչական արձակուրդի. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը գաղտնի տեղեկատվություն տրամադրել: Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ  աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են ուղարկվել USAID ավելի քան 50 պետծառայողներ։ Այս քայլի պատճառը ստուգումն է «USAID-ում մի շարք գործողությունների բացահայտումից հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են նախագահի հրամանագրերի շրջանցմանը»։
11:01 - 03 փետրվարի, 2025
Իլոն Մասկի ուղերձը և Ռոդրիգո Մեսսի ելույթը Հայաստանում՝ WCIT2024/DigiTec-ի բեմից

Իլոն Մասկի ուղերձը և Ռոդրիգո Մեսսի ելույթը Հայաստանում՝ WCIT2024/DigiTec-ի բեմից

Հոկտեմբերի 7-ին, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec, շրջանակներում, Play Time-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմիանը փոխանցեց գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը: Այս մասին հաղորդում է WCIT2024/DigiTec-ը։ «Ողջույն բոլորին։ Շատ եմ ափսոսում, որ այս անգամ չկարողացա Երևան գալ,բայց հուսով եմ՝ հաջորդ անգամ անձամբ կմասնակցեմ։ Շատ ոգևորված եմ Starlinkը Հայաստան բերելու հնարավորության և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի շարք հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու առիթով՝ սկսած տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ ԱԲ-ի մշակում, որը կզարգացնի մարդկային ըմբռնման սահմանները»,- նշված է եղել գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի խոսքում։  Նշվում է, որ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել նաև աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր՝ Ռոդրիգո Մեսսիին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:  «Շնորհակալ եմ հրավերի համար։ Ցանկանում եմ ասել բոլոր հայերին, որ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, ինձ համար հատկապես գրավիչ է ստարտափ էկոհամարգի զարգացումները։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ Հայաստանում հյուրընկալելու և այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար։ Հուսով եմ, որ սա դեռ նոր հաջողությունների և նվաճումների սկիզբն է դառնալու»,- ասել է «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն, Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու Ռոդրիգո Մեսսին։  WCIT2024/DigiTec-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որի շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան կենտրոնում։ WCIT2024/DigiTec-ի մեկնարկը ազդարարվեց Հանրապետության հրապարակում աննախադեպ բացման համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին հաջորդեց ամերիկացի երգիչ և երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։ «Հաջորդ օրերին, Մարզահամերգային համալիրում, անցկացվեցին Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ և ելույթներ՝ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ։ WCIT2024/DigiTec-ը Հայաստանը վերածեց տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ դարձավ՝ միավորելով մեկ հարկի տակ միջազգային և լոկալ մի շարք խոսնակների»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
17:11 - 08 հոկտեմբերի, 2024