azatutyun.am: Աշխարհի ամենահզոր պետության ղեկավարի և ամենահարուստ մարդու միջև իսկական պատերազմ է ընթանում: Դոնալդ Թրամփի և նրա նախկին խորհրդական Իլոն Մասկի հակասություններն այնքան են սրվել, որ նրանք բացահայտ քննադատում են իրար, երեսով տալիս, Մասկն էլ ակնարկում է, որ նախագահը պետք է հրաժարական տա:
Ամեն ինչ սկսվեց, երբ Մասկը, որը վերջերս է թողել կառավարության արդյունավետությունը վերահսկող դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, օրեր առաջ սկսեց քննադատել հարկերի ու ծախսերի մասին օրինագիծը և նույնիսկ այն «նողկալի» անվանեց: Նա պնդում է, որ օրինագիծն էապես կմեծացնի բյուջեի դեֆիցիտը և հավելյալ բեռ կդառնա հարկատուների ուսերին:
Լարվածությունն է՛լ ավելի սրվեց, երբ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, թե «շատ հիասթափված է» Մասկից՝ ակնարկելով, որ դա կարող է լինել իրենց «հիանալի հարաբերությունների» վերջը։ Նախագահն ընդգծեց, որ Մասկը շատ լավ տեղյակ էր օրինագծին և դեմ չէր, սակայն սկսեց խնդիրներ տեսնել, երբ իմացավ, որ կրճատվում են էլեկտրական մեքենաներ արտադրողներին տրվող պետական արտոնությունները, ինչը կազդի նաև իր ընկերության՝ Tesla-ի վրա:
«Իլոնը շատ լավ տեղյակ էր այս մանրամասներին, շատ ավելի լավ, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը ... Նա որևէ խնդիր չուներ դրա հետ։ Հանկարծ խնդիր ունեցավ., - հայտարարեց Թրամփը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)