Իլոն Մասկի ղեկավարած գերատեսչության ավելի քան 20 պետական ​​ծառայող հրաժարական է տվել |news.am|
10:20 - 26 փետրվարի, 2025

Իլոն Մասկի ղեկավարած գերատեսչության ավելի քան 20 պետական ​​ծառայող հրաժարական է տվել |news.am|

news.am: Ավելի քան 20 պետական ծառայողներ երեքշաբթի հրաժարական են տվել միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտից (DOGE), հայտնում է Associated Press-ը։

Նրանք իրենց հրաժարականը բացատրել են նրանով, որ մերժել են իրենց տեխնիկական փորձն օգտագործել «կառավարական կարևոր ծառայությունների ապամոնտաժման համար»:

DOGE-ի պաշտոնյաները զգուշացրել են նա, նրանցից շատերը, որոնց վարձել է Մասկը՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներքո դաշնային կառավարության կրճատմանն օգնելու նպատակով՝ քաղաքական գաղափարախոսներ են, որոնք չունեն հմտություններ և  առաջադրանքն իրականացնելու փորձ:

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո DOGE-ն սկսեց ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը: Ընդհանուր առմամբ, Մասկն ակնկալում է ԱՄՆ կառավարության ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել