factor.am: Բաքվում այսօր տեղի են ունեցել Ադրբեջանի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդմամբ՝ խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել են արտաքին գործերի նախարարության ամերիկյան գործերի վարչության պետ Էսմիրա Ջաֆարովան և Կանադայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գործադիր տնօրեն Անդրեաս Վայչերտը։
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական կապերի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը միջազգային միջոցառումների շրջանակում՝ կայուն քաղաքական երկխոսության խթանման համար:
Ընդգծվել է երկկողմ հարաբերություններում լարվածություն ստեղծող քայլերից զերծ մնալու կարևորությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)