Խմորասնկեր և բորբոսասնկեր «Տաշիր Պիցցայի» սուշիում
17:19 - 13 հունիսի, 2025

Խմորասնկեր և բորբոսասնկեր «Տաշիր Պիցցայի» սուշիում

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում: 

ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները, ստուգման շրջանակներում, լաբորատոր փորձաքննության են ներկայացրել այդ կազմակերպության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 22/12 հասցեում գործող մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: 

Աբովյան քաղաքում գործող այդ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար:

Ավելի վաղ «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Էրեբունի փ․ 17/1) «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշներում մանրէներ էին հայտնաբերվել, արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ տվյալ աղցանների արտադրությունը կասեցվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել