Մայիսի 24-ի ցերեկը և 25-ի կեսօրից հետո Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:58 - 24 մայիսի, 2025

Մայիսի 24-ի ցերեկը և 25-ի կեսօրից հետո Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 24-ի ցերեկը, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ մայիսի 24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ի երեկոյան, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել