Մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 18-21-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում ՝ կարճատև անձրև
14:07 - 17 մայիսի, 2025

Մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 18-21-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում ՝ կարճատև անձրև

Հանրապետության տարածքում մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը, 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ը, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել