Լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից. ՆԳՆ խոսնակ
11:45 - 16 հունիսի, 2025

Լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից. ՆԳՆ խոսնակ

Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Քասախում բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել կարմիր բերետավորներից մեկի և 24news.am-ի լրագրողի միջև, ինչի ժամանակ կարմիր բերետավորը հարվածել է լրագրողին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ևս արձանագրել է Ոստիկանության ծառայողի կողմից լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը առերևույթ խոչընդոտելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպք՝ դատապարտելով Ոստիկանության ծառայողի վարքագիծը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել