Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ
18:29 - 12 հունիսի, 2025

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին:Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ ընդգծել է, որ Բելգիայի Թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում:

Արփինե Սարգսյանը ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման և ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Աննելին Վան Բոսսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների (e-gate համակարգ և այլն) ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում:

Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել