Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 13-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
comment.count (0)