factor.am: Երևանի Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցի հետնամասում հունիսի 11-ին երկու անչափահաս տղաների միջև կենցաղային բնույթի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարված է հասցրել մյուսին։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
Նա մանրամասնեց, որ տուժած 15-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
ՔԿ մամուլի խոսնսկ Կիմա Ավդալյանն էլ տեղեկացրեց, որ դեպքի առիթով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ այն է՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելը նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։ Նշանակվել է դատաբժշկական-դատահետքաբանական համալիր փորձաքննություն:
comment.count (0)