Գրոսի․ «Նաթանզում և Ֆորդոյում նոր ավերածություններ չկան»
 |azatutyun.am|
16:08 - 16 հունիսի, 2025

Գրոսի․ «Նաթանզում և Ֆորդոյում նոր ավերածություններ չկան» |azatutyun.am|

azatutyun.am: «Ուրբաթ օրը Իսրայելի կողմից ձեռնարկված առաջին հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներում՝ Նաթանզում և Ֆորդոյում, նոր ավերածություններ չկան», - այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին՝ այս կազմակերպության կառավարիչների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

Գրոսիի խոսքով՝ Նաթանզում ոչնչացվել են ուրանի հարստացման այն արտադրամասերը, որոնք ստորգետնյա չէին։

«Սպահանի միջուկային հետազոտությունների կենտրոնում ուրբաթ օրվա հարձակման հետևանքով չորս շինություն է վնասվել, այդ թվում՝ կենտրոնական քիմիական լաբորատորիան և ուրանի փոխակերպման գործարանը», - նշել է Գրոսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել