Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել ընդունել բանաձեւ, որը կդատապարտի Իսրայելի ագրեսիան |news.am|
13:52 - 16 հունիսի, 2025

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել ընդունել բանաձեւ, որը կդատապարտի Իսրայելի ագրեսիան |news.am|

news.am: Իրանը կոչ է անում ՄԱԿ Անվտանգության խորհրդին ընդունել Իսրայելի կողմից իսլամական հանրապետության դեմ հարձակումը դատապարտող բանաձեւ, հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«ՄԱԿ բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները, պետք է դիրքորոշում արտահայտեն այս հարձակման վերաբերյալ, դատապարտեն այն եւ ձեռնարկեն լուրջ քայլեր, այդ թվում՝ ընդունելով բանաձեւ՝ հստակ եւ միանշանակ ձեւակերպմամբ, որը դատապարտում է այս հարձակումը»,- ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Նա նաեւ ԱՄՆ-ին կոչ է արել Իսրայելի հարձակումը պաշտոնապես ագրեսիա անվանել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել