armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ մի շարք երկրների ղեկավարների հետ բանակցություններ է վարել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցի շուրջ։
Էրդողանտ նաև հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ ներգրավվելու միջնորդական ջանքերում՝ բախումները արագ դադարեցնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։
comment.count (0)