Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի գործով վճիռը
 |civilnet.am|
12:17 - 18 հունիսի, 2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ջալալ Հարությունյանի գործով վճիռը |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մեղադրյալը դատական նիստին չէր եկել։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5,5 տարի ազատազրկման։

Այս նիստին զոհված զինծառայողների ծնողները դատական նիստից առաջ բողոքի ակցիա իրականացրին իրենց զոհված որդիների լուսանկարների պաստառներով։

Հարությունյանը մեղադրվում է «ՑՕՐ-ի Դ20 դիվիզիոնի» գործով՝ անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ քրեականի գործի՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հարձակման ժամանակ նա պատասխանել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Արդյունքում Ֆիզուլիի մոտ՝ Ջուվառլու գյուղում, 20 զինծառայող է զոհվել, 7-ը վիրավորվել, 1-ը՝ անհետ կորել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել