pastinfo.am։ Հարցը սխալ եք տալիս։ Դա նոր ՇՄԱԳ-ի հարց չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին նոր ՇՄԱԳ լինելո՞ւ է, թե ոչ։
«Օրենքը նշում է որոշակի կետեր, որի դեպքում ՇՄԱԳ-ի եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվի։ Ուժը կորցրած ճանաչելու հիմքերի առկայությունից հետո նշվում է ևս գործողություններ, այիսնքն տեսչական մարմին, ստուգումներ»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ եթե ստուգումների ընթացքում արձանագրվում է, որ կան խախտումներ, որոնք հնարավոր է փոփոխության ենթարկել կամ շտկել առանց նախագծի փոփոխության, ապա հանձնարարվում է այդ ուղղումներն իրականացնել։
«Եթե դրանք այնպիսին են, որ խախտումների ժամանակը տրվել է, բայց չի ուղղվել,այդ դեպքում արդեն կրկին նոր ՇՄԱԳ-ի գործընթաց»,-նշեց Էրիկ Գրիգորյանը։
Վերջինս ընդգծեց, որ ՇՄԱԳ-ն իրականացնում է նախաձեռնողը, այլ ոչ թե պետությունը։
comment.count (0)