ՇՄ նախարարությանը 30 օր է անհրաժեշտ ՇՄԱԳ-ի վերաբերյալ կառավարությանը ներկայացրած եզրակացությունը տրամադրելու համար
08:04 - 10 սեպտեմբերի, 2019

ՇՄ նախարարությանը 30 օր է անհրաժեշտ ՇՄԱԳ-ի վերաբերյալ կառավարությանը ներկայացրած եզրակացությունը տրամադրելու համար

Սույն թվականի սեպտեմբերի 4-ին հարցում էինք ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի տրամադրեն կառավարությանը տրամադրած եզրակացությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների  հանքավայրի շահագործման ՇՄԱԳ-ի վերաբերյալ։

Ըստ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Եթե հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա ըստ վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի՝ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարությունից ստացանք պատասխան, ըստ որի մեր հարցումների՝ այդ թվում նաև կառավարությանը ներկայացրած եզրակացությունը մեզ տրամադրելու համար անհրաժեշտ է 30-օրյա ժամկետ։

Նախորդ հարցումները բավականին ծավալուն են և հնարավոր է, որ լրացուցիչ աշխատանք պահանջեն, սակայն կառավարությանը տրամադրած եզրակացությունը առկա է և հիմնավոր չէ  30-օրյա ժամկետի խնդրանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել