factor.am: Վաշինգտոնի նախաձեռնությամբ չեղարկվել է երկկողմ հարաբերություններում «գրգռիչների» վերացման վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Ինտերֆաքսը։
«Այսօրվա դրությամբ՝ հերթական հանդիպումը երկկողմ խորհրդակցությունների շրջանակում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով հանդիպումը չեղարկվել է ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ։ Մենք հույս ունենք, որ նրանց կողմից վերցրած դադարը չափազանց երկար չի լինի»,- ասվում է ԶԼՄ-ների հարցին Զախարովային պատասխանում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում փետրվարի վերջին։ Երկրորդ փուլը նույնպես տեղի էր ունեցել Ստամբուլում՝ ապրիլի 10-ին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)