Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ուժի մեջ մտնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից մոտ 2 ժամ անց Իսրայելի ՊԲ-ն հայտարարում է, որ երկրի հյուսիսում ակտիվացել են տագնապի ազդանշանները, քանի որ Իրանի կողմից հրթիռներ են արձակվել:
Նշվում է, որ Իրանը հրադադարի հաստատումից հետո արձակել է 2 բալիստիկ հրթիռ, որոնք Իսրայելի ՀՕՊ-ը որսացել է:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը կպատասխանի Իրանի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը:
«Ես հրամայել եմ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտումներին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախների դեմ բարձր ինտենսիվությամբ հարվածներ հասցնելով»,- հայտարարել է Իսրայել Կացը։
comment.count (0)