factor.am: Իրանը հերքում է հրադադարը խախտելու և Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու տեղեկությունները։ «Հերքվում է այն լուրը, որ Իրանը սիոնիստական ռեժիմի նկատմամբ հրադադարի պարտադրումից հետո հրթիռներ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ»,- գրում է Tasnim գործակալությունը։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբն ևս հերքել է վերջին ժամերին Իրանի կողմից հրթիռային հարձակումների մասին հաղորդագրությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, թե հրադադարի հաստատումից հետո Իրանից երկու բալիստիկ հրթիռ է արձակվել։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։
comment.count (0)