factor.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը Թեհրանի հյուսիսում գտնվող իրանական ռադարին փոքր հարված են հասցրել, գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։
Հարվածը եղել է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռի արձակման պատասխանը այսօր առավոտյան հրադադարի սկսվելուց հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր Truth Social-ում գրառման մեջ Իսրայելին կոչ էր արել չգցել այդ ռումբերը։
Հաղորդվում է, որ այնուհետև Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ըստ որոշ տեղեկությունների, նրանք համաձայնել են, որ Իրանի կողմից հրադադարի խախտման դեպքում հարված կհասցվի մեկ «խորհրդանշական» թիրախի։
Հետագա գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա, բայց կանի «բարեկամական ինքնաթիռների բարեկամական ալիք»։
Նշվում է, որ Իսրայելը նվազեցրել է Իրանի դեմ ուղղված իր պատասխան հարվածը Թրամփ-Նեթանյահու հեռախոսազրույցից հետո, և կործանիչների մեծ մասը վերադարձրել իրենց դիրքերը։ Պարզ չէ, թե որքան լայնածավալ հարված էր սկզբում պլանավորել Իսրայելը։
comment.count (0)