Ճանապարհային թերությունների գրացում՝ հավելվածով
18:23 - 24 հունիսի, 2025

Ճանապարհային թերությունների գրացում՝ հավելվածով

Լրամշակվել և գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին ճանապարհների սպասարկման և թերությունների վերաբերյալ բողոքներ ներկայացնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ թերությունների վերացման վերաբերյալ: Հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկատվություն տրամադրել և ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողությամբ սպասարկվող ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածն անվճար է և հասանելի PlayMarket և AppStore հարթակներում:

Թերություն արձանագրելու համար քաղաքացին պետք է՝

ա/ հավելվածի համապատասխան հնարավորութունների կիրառմամբ կատարի տեղորոշում, կցի լուսանկար, մեկնաբանի թերությունը և լրացնի իր էլ. հասցեն: Նշված գործողությունների իրականացման համար բջջային հավելվածում առկա է նաև եռալեզու «Ուղեցույց»,

բ/ իր էլ. հասցեից տեղեկանա հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև իր կողմից արձանագրված թերության վերացման կամ ընթացքի վերաբերյալ:

«Ճանապարհների տեղեկատու» (Arm roads info) բջջային հավելվածում պահպանվում են քաղաքացու կողմից արձանագրված թերությունները «Հաղորդված թերություններ» բաժնում:

Վերը նշված գործընթացներն ապահովելու նպատակով «Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի» համապատասխան բաժնում իրականացվել են փոփոխություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել