Մայր Աթոռում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց ոստիկանների հետ։
«Եկել են իմ հետևից, ես կգնամ», հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։
Նա նշեց՝ ինչ-որ կատարվում է բացարձակ ապրօինություն է, և նա «չի ուզում թաքնվել իր եղբայրների թիկունքում»։
Այնուհետեւ դուրս եկավ նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Վեհափառը հայտարարեց.
«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունանենք և եզրահանգումը կանենք՝ մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանք ենք գործի դնելու, որպեսզի արդարությունը գործի»։
Լուսանկարը՝ Սիվիլնեթի
comment.count (0)