Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
15:02 - 28 հունիսի, 2025

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել