Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը դեռ փակ է բեռնատարների համար
10:16 - 30 հունիսի, 2025

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը դեռ փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Նշենք, որ վերոնշյալ ճանապարհը տևական ժամանակ է ինչ փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար։ Իսկա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել