Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն․ ՆԳՆ-ն՝ ֆինանսական զեղծարարություններից տուժածների խնդրի մասին
10:58 - 30 հունիսի, 2025

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն․ ՆԳՆ-ն՝ ֆինանսական զեղծարարություններից տուժածների խնդրի մասին

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։

Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։

Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել