Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար |news.am|
05:32 - 06 օգոստոսի, 2019

Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ես կարգադրում եմ Արդարդատության նախարարությանը մշակել օրինագիծ, որը կերաշխավորի անհանդուրժողականության հիմքով հանցագործության, զանգվածային սպանության համար մահապատժի սահմանումը»,- ասել է Թրամփը:

Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկող դեմոկրատներին համատեղ կառուցողական աշխատանքի կոր է արել՝ երկրում զենքի շրջանառության վերահսկումը խստացնելու նպատակով:

«Մենք պետք է փորձենք միասին լուծումներ գտնել: Դա իսկապես Ամերիկան առավել անվտանգ եւ լավը կդարձնի: Մենք Հետաքննությունների դաշնային բյուրոյին խնդրել ենք հավելյալ ռեսուրսներ փնտրել, որոնք անհրաժեշտ են ատելության հիմքով հանցագործությունների կանխման եւ հետաքննման համար:

Պետք է խոստովանենք, որ համացանցը վտանգավոր հնարավորություններ է ստեղծել թույլ հոգեկան ունեցողների ծայրահեղականացման համար, որոնք խելահեղ արարքների են դիմում»,- ասել է ԱՄՆ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել