Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ: Մինչև դա Տերտերյանը հաղթել է հույն և հունգարացի մրցակիցներին։
comment.count (0)