tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ դրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերման՝ Brexit-ի գործարքի վավերացման անհրաժեշտ պայման է Հյուսիսային Իռլանդիայի մասով պահեստային մեխանիզմից հրաժարվելը, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Եթե մենք ամբողջությամբ ազատվենք «բեքսթոփ»-ից, մեծ առաջընթաց կգրանցենք։ Մեծ Բրիտանիայի կառավարության մոտեցումը սպասողական չի լինի։ Մենք չենք սպասի, որ նրանք գան մեզ մոտ, մենք կփորձենք լուծել խնդիրը, և դա կանենք բարեկամության ու համագործակցության ոգով, սակայն մենք չենք կարողանա դա անել այնքան ժամանակ, քան դեռ գոյություն ունի այդ հակաժողովրդավարական «բեքսթոփ»-ը, որը փորձում է մասնատել մեր երկիրը»,- ասել է Ջոնսոնը։
Նշենք, որ «բեքսթոփ»-ի մեխանիզմի նպատակն է այնպես անել, որ, անկախ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցությունների արդյունքից, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսայի Իռլանդիայի միջև սահմանը բաց մնա, ինչպես այժմ է, ինչը Մեծ Բրիտանիային կշարունակի կապել Եվրամիության օրենքների հետ՝ Հյուսիսային Իռլանդիայի և թագավորության մնացած տարածքի միջև օրենքների առումով որոշ տարբերություններով։
comment.count (0)