Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման փաստի առթիվ  ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ |tert.am|
17:07 - 31 հուլիսի, 2019

Հուրգադա-Երևան չվերթների չեղարկման փաստի առթիվ ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դեպի Եգիպտոս կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության առնչությամբ:

Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը. «Ոստիկանութան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,- ասաց Ջանոյանը` հավելելով, որ գործը կուղարկվի նախաքննական մարմնին:

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ խարդախությունը, որը կատարվել է՝առանձնապես խոշոր չափերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել