aysor.am։ Ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը Հայաստանում ներկայացնող փաստաբանի գործունեությանը՝ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից խոչընդոտելու փաստով քրեական գործ է հարուցվել։
«Անցած տարի մրցույթի հետ կապված պատմութունը որ սկսեց, դիմողը ես էի անձամբ ԱԱԾ, օգոստոսի կեսերին - սեպտեմբերին ինձ մի քանի անգամ դիմեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանի օգնականը՝ ասելով, որ եթե կողմերը բարիշեն, հնարավոր է, մրցույթի հարցը լուծվի: Առաջարկն այսպես էր՝ ես պետք է իմ բողոքներից հրաժարվեմ, ոչ միայն հրաժարվեմ, նաև գրեմ, որ սխալվել եմ բողոք գրելուց, ես էլ, բնականաբար մերժեցի», - այս մասին պատմեց ՀՀ-ում ORSIS ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Նա ասաց, թե անցած տարվա սկզբին ORSIS ընկերությունից «Marocchi SI 12» որսորդական հրացան էին նվիրել ՊՆ-ին՝ որպես բարեկամական քայլ։
Շարունակությունը՝ aysor.am-ում
comment.count (0)