Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել իր Grace 1 լցանավն ազատագրելու համար |news.am|
12:49 - 16 օգոստոսի, 2019

Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել իր Grace 1 լցանավն ազատագրելու համար |news.am|

news.am: Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել Հիբրալթարում ձերբակալված իր Grace 1 լցանավն ազատագրելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին, հաղորդում է Tasnim-ը։

«Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել այն մասին, որ նավը չուղեւորվի դեպի Սիրիա, քանի որ լցանավի ձերբակալումից մի քանի ժամ անց մենք հայտարարել ենք, որ Սիրիան դրա նշանակետը չէ, եւ մենք հաստատել ենք, որ դա ոչ մեկի չի վերաբերում, եթե անգամ դրա վերջնակետը լիներ Սիրիան»,-հայտարարել է Աբաս Մուսավին։

«Մենք սատարում ենք Սիրիային բոլոր ոլորտներում՝ ներառյալ նավթն ու էներգետիկան»,-ասել է նա՝ հավելելով, որ «դա օրինական է եւ կապ չունի որեւէ երրորդ երկրի հետ»։
Ավելի վաղ Հիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբինա Պիկարդոն հայտարարել էր, որ լցանավը ձերբակալելու մասին հրամանը չեղարկվել էր, երբ Թեհրանը գրավոր հավաստել էր, որ նավը չի բեռնաթափի նավթ Սիրիայում՝ խախտելով Եվրամության պատժամիջոցները։

Նախօրեին Հիբրալթարի իշխանություններն ազատել են իրանյան Grace 1 նավը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել