Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն իրենց կողմից 2019 թվականի հուլիսի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվությունը հրապարակել են իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 39 դեպք, 22 դեպքով հաշվարկվել է 48.957.160 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 23 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 3.349.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2 գործի քննություն ընթացքի մեջ է, 2 գործի քննություն կասեցվել է։
Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 ջարդված կաղնի, 9 սոճենի, 1 կաղնի, 1 լորենի, 1 հողմատապալ լորենի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 654.900 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (9.7 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել է 174.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (6 բոխի, 1 կաղնի, 2 հաճարենի, 2 թխկի) հաշվարկվել է 1.987.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (9.7 խմ վառելափայտ)՝ 337.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 փշատենի) հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 տանձենի) հաշվարկվել է 45.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Սյունիք՝ փայտանյութի (4.5 խմ) ապօրինի տեղափոխման 2 դեպքով գործի նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 12 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 1.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 11 դեպքով գործի քննություն կարճվել է։
Վայոց Ձոր՝ ապօրինի ձկնորսության 1 դեպքով (16 հատ՝ 1.2 կգ կողակ) հաշվարկվել է 1. 200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Առգրավված ձկները և 1 ձկնորսական կարթը ոչնչացվել է հորման և այրման եղանակով։
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված 11 գործի քննություն կարճվել է՝ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով (Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերված պոլիէթիլենային ձկնորսական ցանցերի վերաբերյալ):
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք։
Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված բուսահողի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արարատ՝ նախկինում Ռապս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 45.606.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 1 գործի քննություն ընթացքի մեջ է։
Կոտայք՝ ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպքով գործի նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։
Սյունիք՝ նախկինում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 45.606.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ է ուղարկվել 1 գործ (150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 392.180 ՀՀ դրամ:
comment.count (0)