Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով |armenpress.am|
10:34 - 15 հունվարի, 2020

Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս Է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով: Հունվարի 15-ին Նյու Դելիում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ Է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)»,- մեջբերում Է անում նախարարի խոսքից Al Arabiya հեռուստաալիքը: Զարիֆը հավելել Է, որ այս համատեքստում «կարելի Է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:

Նա դրա հետ մեկտեղ հավաստել Է, որ Թեհրանը «շահագրգռված չԷ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:

Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի Է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել