Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։
Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի դրությամբ ընկերության դեբիտորական պարտքը կազմել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար։ Պարզվել է, որ լուծարման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ընկերության տնօրենը, լուծարման գործընթացի ժամանակ իմանալով ընկերության դեբիտորական պարտքի մասին, չեն իրացրել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները և ընկերության դեբիտորական պարտքերը ստանալու նպատակով հայց չեն ներկայացրել դատարան, ինչի հետևանքով 100 տոկոս պետական բաժնեմասով «Նամականիշ» ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլար վնաս։ Դեպքի առթիվ ոստիկանությունում պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն
comment.count (0)