armtimes.com։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագիրը։
Ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, ըստ որի՝ նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում եւ 20-50 նոր աշխատատեղի ստեղծում՝ 5 տարվա ընթացքում:
comment.count (0)