Իրանում ավազային փոթորկի պատճառով շուրջ 450 մարդ դիմել է բուժօգնության |armenpress.am|
11:22 - 10 օգոստոսի, 2019

Իրանում ավազային փոթորկի պատճառով շուրջ 450 մարդ դիմել է բուժօգնության |armenpress.am|

armenpress.am։ Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառով առաջացրած բարդացումների հետևանքով շուրջ 465 մարդ օգնության համար դիմել է բուժհաստատություններ: Աս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարածաշրջանում փոթորիկն առաջացել է մի քանի օր առաջ: Որոշ քաղաքներում քամու արագությունը հասել է 70 կմ/ժ-ի: Տեսանելիությունը եղել է 600 մետր:

Իշխանությունների տվյալներով՝ բուժհաստատություն դիմած 465 անձանցից 127-ը հոսպիտալացվել են: Նրանք մեծամասամբ բողոքներ են ունեցել տեսողության, շնչառության և սրտի աշխատանքի հետ կապված:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել