Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա |pastinfo.am|
08:04 - 13 օգոստոսի, 2019

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա |pastinfo.am|

pastinfo.am։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը փոխնախարար Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ այցելել է Գյումրիում տեղակայված 102–րդ ռազմաբազա։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է նաև «Մեծ ամրոց» ռազմական թաղամասում ապրող զինծառայողների կյանքին և կենցաղին, ինչպես նաև այցելել «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար:

Փոխնախարարը հանդիսավոր պայմաններում մեդալներ է հանձնել միավորման աչքի ընկած սպաներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել